Եթե Ռուսաստանը իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ լուրջ բանակցությունների, եթե Ռուսաստանն իսկապես պատրաստ լինի նման երկխոսության։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով LRT-ն, Բուդանովն այս մասին ասել է՝ մեկնաբանելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայտարարությունը, թե Վոլոդիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար նախ պետք է զանգահարի նրան։

«Եթե լուրջ խոսենք, ապա եթե Ռուսաստանը իսկապես պատրաստ է լուրջ զրույցի, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի»,- հայտարարել է Բուդանովը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան բազմիցս հայտարարել է պատերազմի ավարտի և խաղաղության հասնելու պատրաստակամության մասին։

Բուդանովի խոսքով՝ ռազմական գործողությունների դադարեցումը պետք չէ դիտարկել որպես թուլություն։

«Խաղաղության հաստատումը թուլություն չէ, այլ ողջախոհության ապացույց»,- ասել է նա։

Հայերեն English Русский