Հայաստան

Կարող է վտանգավոր գործընթացի վերածվել․ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակն անդրադարձել է իր անունից ուղարկվող հաղորդագրություններին

2 րոպեի ընթերցում

Կարող է վտանգավոր գործընթացի վերածվել․ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակն անդրադարձել է իր անունից ուղարկվող հաղորդագրություններին

Հայաստանի բժշկական կենտրոնների տնօրենները վերջին օրերին հաղորդագրություններ են ստանում ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանի անունից, որոնք, պարզվում է, կեղծ են։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարիամ Ծատրյանը մանրամասնեց՝ նման գործողությունների հեղինակներն այդկերպ փորձում են բժշկական գաղտնիքների մասին տեղեկություններ հավաքագրել։ Խոսնակն ընդգծեց՝ միտում է տեսնում, որ այս ամենը վտանգավոր գործընթացի կվերածվի։

Վերջին օրերին ձեր անունից բժշկական կենտրոնների տնօրենները ստանում են ձայնային հաղորդագրություններ, զանգեր, նամակներ, որոնք, պարզվում է, դարձյալ կեղծ են. Ի՞նչ ուղղվածությամբ է թիրախավորումը։

– Այո, սա ոլորտում  տեղեկատվական գրոհի երկրորդ ալիքն է: Ի տարբերություն նախորդի, երբ հաղորդագրություններն իմ նկարով ստացել  էին բուժաշխատողները, այս անգամ`ուղղված էին  բժշկական կենտրոնների տնօրեններին: Կարծես ավելի հեռուն են գնացել, և արհեստական բանականության միջոցով գեներացրել են նաև իմ ձայն: Կեղծ նամակները տարածվում են «Whatsapp»  հավելվածի միջոցով` իմ նկարով և տարբեր հեռախոսահամարներով:

– Տեղեկատվական գրոհի հեղինակները ի՞նչ են փորձում ճշտել: Պահանջվող ինֆորմացիայի բնույթից ելնելով՝ կարո՞ղ եք ենթադրել նպատակը:

– Հարցերի բնույթից պարզ է դառնում, որ փորձում են ստանալ այնպիսի ինֆորմացիա, որը կարող է  միտում ունենալ վտանգավոր գործընթացի վերածվելու` հաշվի առնելով ոլորտի զգայուն լինելը, բժշկական գաղտնիքը և մի շարք այլ գործոններ:

Խնդրանքս է առողջապահական մեր համայնքի գործընկերներին՝ լինել առավել զգոն,  նման կասկածելի հաղորդագրությունների, զանգերի դեպքում չարձագանքել:

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում