Հայաստանը կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

5 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության միջև ստորագրվել է ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը, որով պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։

Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին,  «ԱՅ․ ԱՐ․ ԴԻ․ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին, ինչպես նաև Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, Էդուարդ Հակոբյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի համար ծրագրի ռազմավարական նշանակությունը․

«Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը պարզապես խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին։ Ծրագիրը նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական արտացոլումն է, քանի որ այն դառնալու է տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ժամանակակից ու նորագույն տեխնիկայով հագեցած ենթակառուցվածք»։ ՊԵԿ նախագահը շեշտել է, որ ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ոչ միայն պաշտոնական փաստաթուղթ է, այլև ընդհանուր պատասխանատվության, փոխվստահության և զարգացման հավակնոտ տեսլականի խորհրդանիշը։

Ըստ միջոցառմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների, Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը կարևոր ներդրում է տարածաշրջանային համագործակցության և առևտրի դյուրացման, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման գործում։

Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ստորագրել են ՊԵԿ գլխավոր քարտուղար Դավիթ Մաթևոսյանը և  «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին։

Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական և լոգիստիկ հանգույց՝ միտված միջազգային բեռնափոխադրումների և մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, ինչպես նաև ժամանակակից և թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 մլն եվրո և ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի համայնքի հարակից տարածքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կից և միտված է դեպի հարավ իրականացվող բեռնափոխադրումների  դյուրացմանը՝ ապահովելով մաքսային գործընթացների արագ և թվայնացված սպասարկում։ Նորաստեղծ  կենտրոնը կգործի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ բիզնեսին հնարավորություն տալով մեկ վայրում իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային գործընթացները՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ, սահմանազատման գործընթացները կազմակերպել ավելի արագ։ Ծրագրով նախատեսվում է ներդնել ժամանակակից մաքսային և լոգիստիկ լուծումներ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական X-ray սկանավորման և զննման սարքավորումներ, բեռնատարների սպասարկման և կայանման գոտիներ, վարչական և օժանդակ ենթակառուցվածքներ, ինչպես նաև թվային կառավարման և էներգաարդյունավետ համակարգեր։

Ծրագրի նախագծման և տեխնիկական աշխատանքները վստահվել են միջազգային փորձ ունեցող իտալական IRD Engineering ընկերությանը, իսկ շինարարությունն իրականացվելու է FIDIC Yellow Book միջազգային չափանիշներին համապատասխան։ Միաժամանակ, նախագիծը հավակնում է ստանալ LEED կանաչ շինարարության հավաստագիր, որի շրջանակում նախատեսվում են էներգաարդյունավետ և ջրախնայող լուծումներ, կանաչ տարածքների զարգացում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կիրառման հնարավորություններ։

Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին։

Հայերեն العربية English فارسی Русский 中文

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները