Պարգևատրվել են Համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի է ունեցել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը:

Նախարարի տեղակալը մրցանակներ է հանձնել հաղթող ճանաչված 62 նախագծերի հեղինակների՝ մոտ 120 աշակերտների:

Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է աշակերտներին կարևոր ձեռքբերման առթիվ՝ շնորհակալություն հայտնելով ինչպես նրանց, այնպես էլ մանկավարժներին ակտիվության, նախաձեռնողականության և կատարած աշխատանքի համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, անդրադառնալով դպրոցներում իրականացվող նախագծային աշխատանքներին՝ փոխնախարարը նշել է, որ դրանք էական ազդեցություն են ունենում աշակերտների մի շարք կարողությունների զարգացման վրա։

«Գիտության փառատոնին մասնակցությունը վկայում է այն մասին, որ նախագծի թեման ընտրելիս լրացուցիչ ջանք եք դրել, հոգացել եք նորարարական վերջնարդյունքներ ունենալու մասին, փորձել եք գտնել հասարակության համար հետաքրքրական թեմաներ։ Ամեն անգամ շփվելով փառատոնի մասնակիցների հետ՝ ավելի եմ համոզվում՝ դուք ունեք մտքի մեծ թռիչք, նորարարական գաղափարներ: Որպես պետություն՝ մեր խնդիրն է ապահովել այնպիսի դպրոց, որը կխթանի ձեր ստեղծագործական, քննադատական, նորարարական մտածողությունը։ Դպրոցում գիտելիք ստանալը շատ կարևոր է, և այսպիսի աշխատանքներն օգնում են աշակերտներին ավելի լավ պատկերացնել, թե գիտելիքը ինչպես կարող է կիրառվել»,- դիմելով դպրոցականներին՝ ասել է նախարարի տեղակալը և ընդգծել՝ տարեցտարի մասնակից դպրոցների թիվն ավելանում է, և ջանքերը պետք է կրկնապատկել՝ ընդլայնելու դպրոցների շրջանակը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը: Նա հատկապես կարևորել է դպրոցական տարիքից գիտությամբ հետաքրքրվածությունը՝ ընդգծելով գիտության վրա հիմնված տնտեսության զարգացման կարևորությունը: Աշոտ Սաղյանի խոսքով՝ այսօրինակ միջոցառումները նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ու ինքնադրսևորման հնարավորություն են տալիս։

«Փառատոնը պարտավորեցնող, ոգեշնչող դեր ունի յուրաքանչյուր աշակերտի համար: Այն նաև ինքնուրույն հետազոտություն կատարելու, որոշում կայացնելու և ապագայի մասին մտածելու հնարավորություն է ստեղծում»,-ասել է ԳԱԱ նախագահը:

2026 թ. փառատոնին մասնակցել է շուրջ 140 սովորող Երևանի և ՀՀ մարզերի 40 ուսումնական հաստատությունների միջին և ավագ դասարաններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային նախագծեր հինգ հիմնական անվանակարգերում․

  • «Մաթեմատիկա և ծրագրավորում» (14 նախագիծ)
  • «Ֆիզիկա և աստղագիտություն» (10 նախագիծ)
  • «Քիմիա» (18 նախագիծ)
  •  «Կենսաբանություն» (18 նախագիծ)
  • «Հասարակական գիտություններ» (18 նախագիծ)

Յուրաքանչյուր անվանակարգում սովորողներն արժանացել են 1-րդ, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակների, պատվոգրերի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակների։ Փառատոնի մրցանակակիր նախագծերից երկուսը կներկայացվեն Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին, երկուսը՝ Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթին։

Հայերեն

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա

Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է զարգացնել Ամուլսարի հանքին կից իր ենթակառուցվածքները՝ պատրաստելով արհեստավարժ օպերատորներ

Ճամբարակ քաղաքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 51 ծրագիր է իրականացվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

Տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը