Իրան

Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները

1 րոպեի ընթերցում

Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները

Իրանը սկսել է վերականգնել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ընթացքում վնասված նավթագազային օբյեկտները։

«40-օրյա պատերազմի ընթացքում նավթային օբյեկտները վնասվել և հարվածներ են ստացել։ Առաջնահերթությունը դրանց հնարավորինս արագ վերականգնումն է, և մինչ օրս գործընթացն ընթանում է սպասվածի պես», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Իրանի պետական ​​հեռարձակողին տված մեկնաբանության մեջ ասել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադը։

Իրանի ազգային գազային ընկերության տնօրեն Սաիդ Թավաքոլին էլ հեռարձակողի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում «Հարավային Պարս» հանքավայրում վնասվել են չորս գազամշակման կայաններ։

«Իշխանությունների որոշման հիման վրա և նավթի նախարարի կարծիքը հաշվի առնելով՝ երկու նավթավերամշակման գործարանների վերականգնման աշխատանքն ամբողջությամբ վստահվել է Ազգային գազի ընկերությանը։ Վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են», - ասել է Թավաքոլին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում