Հայաստանի էլեկտրական ցանցերն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններին

3 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում մայիսի 6-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Շնայդեր էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Ռումինիայի, Մոլդովայի և Հայաստանի գլխավոր տնօրեն Լուչիան Էնարուին, որին ուղեկցել են «Շնայդեր էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Ավետիք Քալանթարյանը և ընկերության տեղական գործընկեր, «Էլեկտրոմոնտաժ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև «Էնթերփրայզ Արմենիա» («ներդրումների աջակցման կենտրոն») հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը և գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն Լևոն Օհանեսյանը: 

«Շնայդեր էլեկտրիկ Ռումինիա»-ն ֆրանսիական Schneider Electric ընկերության տարածաշրջանային ստորաբաժանումն է, որը գործում է Ռումինիայում և ընդգրկում նաև Մոլդովայի ու Հայաստանի շուկաները։

Schneider Electric-ը համաշխարհային առաջատար է էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտում և միտված է արդյունավետ ու կայուն զարգացման խթանմանը՝ էլեկտրաֆիկացման, ավտոմատացման և թվայնացման միջոցով։ Ընկերության լուծումները նպաստում են ենթակառուցվածքների, բիզնեսների և էներգետիկ համակարգերի արդյունավետության և դիմակայունության բարձրացմանը։

Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են համագործակցության հնարավորություններին՝ մասնավորապես էներգետիկ համակարգերի արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին։

Կարևորվել է նաև էլեկտրաֆիկացման, ավտոմատացման և թվայնացման ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը և համակարգերի դիմակայունության բարձրացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել պետական և մասնավոր գործընկերների հետ շարունակել աշխատանքային քննարկումները՝ ակտիվ փոխգործակցության շրջանակում ներկայացնելով էներգետիկ համակարգերի արդիականացմանն ուղղված նոր առաջարկներ։ 

Ընդգծվել է էներգետիկ համակարգերի արդիականացման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման և ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ նոր նախաձեռնությունների մշակման և ներկայացման կարևորությունը՝ ուղղված ոլորտի կայուն զարգացմանն ու արդյունավետության ամրապնդմանը։

Հայերեն Русский

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում

Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres

Պուտինը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Օգոստոսի 25-ի միջոցառումների անոնս

Իրանը հայտարարել է, որ Պակիստանից, Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից անվտանգության համաձայնագրին միանալու հրավեր չի ստացել

Գերմանիայում երաշտի և շոգի պատճառած վնասը գնահատվում է առնվազն 36 միլիարդ եվրո

Քաջարանում նշվել է քաղաքի հիմնադրման 68-ամյակը

Նևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով