Հայաստանի պաշտպանության նախարարը Վարշավայում մասնակցել է «Defence24 Days» համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6–ին Վարշավայում մասնակցել է պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված «Defence24 Days» համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Նշենք, որ Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան մայիսի 5–ին։ 

 

Հայերեն العربية English Русский