Սուրեն Պապիկյան

Պապիկյանն ու Կալինյակը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Պապիկյանն ու Կալինյակը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:

Երկուստեք կարևորվել են ռազմական կրթության, մասնագիտական փորձի փոխանակման, վարժանքների և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությանն առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան մայիսի 5–ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում