Հայաստանն իր արժանի տեղն ունի եվրոպական ընտանիքում. ԵԽ գլխավոր քարտուղար

4 րոպեի ընթերցում

Հայաստանն իր արժանի տեղն ունի եվրոպական ընտանիքում,  և Եվրոպայի ապագայի համար վճռորոշ ժամանակահատվածում Հայաստանը հունիսին պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 5-ին Երևանում մեկնարկած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

«Առաջիկա ընտրությունները կլինեն ժողովրդավարության ուժի ևս մեկ փորձություն Եվրոպայում, որը հսկայական ճնշման տակ է ինչպես դրսից, այնպես էլ ներսից, այդ իսկ պատճառով Եվրոպայի անվտանգությունը ԵՔՀ գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից էր։  Առաջին անգամը չէ, որ Եվրոպան հայտնվել է այս իրավիճակում։ Մենք նախկինում բախվել ենք դրան։։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպացիների մի սերունդ որոշեց, որ իշխանությունը պետք է ենթարկվի օրենքին։ Նրանք տեսել էին, թե ինչ է տեղի ունենում, երբ իշխանությունն անվերահսկելի է, և դիմեցին ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանն ու ստեղծեցին Եվրոպայի Խորհուրդը և այլ հաստատություններ։ Այնուհետև, նրանք Եվրոպային տվեցին Մարդու իրավունքների կոնվենցիա և Դատարան, որոնք  Եվրոպայի իրավական կարգի հիմնաքարերն են։ Այդ ամենն ընդհանուր իրավական տարածքի սկիզբն էր, որը միավորում է եվրոպական մայրցամաքի բոլոր երկրներին։ Կոնվենցիան և Դատարանն առանցքային դեր խաղացին նաև Հայաստանի ժողովրդավարական պատմության մեջ»,-ընդգծեց Ալեն Բերսեն։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հայաստանը, Իռլանդիան, Բոսնիա և Հերցեգովինան ցույց են տալիս, որ կայուն խաղաղությունը կախված է ոչ միայն ուժից։

«Ոմանք կցանկանային, որ մենք հավատայինք՝ գործընկերությունները չեն պահանջում համաձայնություններ բոլոր արժեքների շուրջ։ Դա հարկադրված ընտրություն է և վտանգավոր խաղ Եվրոպայի անվտանգության և կայունության հետ։ Երբ ուժը սկսում է փոխարինել օրենքին պետությունների միջև, այն իր ճանապարհն է գտնում մեր ժողովրդավարությունների մեջ՝ թուլացնելով օրենքի գերակայությունը ներսից»,-հավաստիացրեց քարտուղարն ու հավելեց՝ հենց այդտեղ է թերանում անվտանգության մոդելը։

Ըստ Բերսեի՝ Եվրոպային ոչ միայն ռազմական անվտանգություն է պետք, այլև անվտանգություն, որը սկսվում է հաստատություններից, որոնց մարդիկ կարող են վստահել՝ անկախ դատարաններ, թափանցիկ ընտրություններ, ազատ լրատվամիջոցներ, անվտանգություն, որը կարող է նաև դիմակայել կիբերհարձակումներին, ահաբեկչությանը և օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիային և միջամտությանը։

«Հայաստանի առաջիկա ընտրությունները լիովին բացահայտում են այս նոր իրականությունը։ Նրանք հիբրիդային սպառնալիքների թիրախ են դարձել, ներառյալ ապատեղեկատվությունը, և մենք նույն միջամտության օրինաչափությունները դիտարկել ենք Մոլդովայի Հանրապետությունում, Չեխիայում և վերջին տարիների այլ ընտրություններում, և դրա մեծ մասը տարածվում է առցանց՝ արհեստական բանականության հեղափոխության պայմաններում։ Եվ դրա պատասխանը տեխնոլոգիայից վախենալը չէ։ Այն ժողովրդավարական ընտրության պաշտպանությունն է՝ առանց խոսքի նկատմամբ վերահսկողության։ Ահա թե ինչու ենք  մշակում շրջանակային կոնվենցիա օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության վերաբերյալ»,-շեշտեց նա։

Ալեն Բերսեն ժողովրդավարական անվտանգությունը շքեղություն չի համարում մեր օրերում։ Ըստ նրա՝ ժողովրդավարությունը համախմբում է հասարակությունները, երբ պատերազմը, տեխնոլոգիան, միգրացիան, կլիմայի փոփոխությունը և ապատեղեկատվությունը ճնշում են։

Հայերեն العربية Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս