Երևան

Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա օրերին

1 րոպեի ընթերցում

Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա օրերին

Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության հիմնարկեքը կտրվի առաջիկա օրերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ  շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 18 ամսից։

«Արշակունյաց-Իսակով ճանապարհների միացումը Երևան քաղաքի ճանապարհային ցանցի բեռնաթափման առումով կարևորագույն նշանակություն ունի։ Մեկ ու կես տարի հետո մենք ունենալու ենք  Իսակովը Արշակունյացին միացնող ևս մեկ կամուրջ, որն անցնելու է Նորագյուղ թաղամասի հարկից հատվածով, որտեղ ենթադրվում է ևս մեկ խոշոր ներդրումային ծրագիր իրականացնել»,-ասաց քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ Նորագավիթի էստակադայի կառուցման նախագծի մրցութային փուլերն արդեն ավարտվել են, Շերամի փողոցի հատվածում էլ ՀՀ կառավարության որոշմամբ մայիսի վերջին կմեկնարկի շինարարությունը։

Անդրադառնալով Գյուրջյան փողոցի շինարարությանը՝ քաղաքապետը նշեց, որ  այն էականորեն կթեթևացնի երթևեկությունը պիկ ժամերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում