Ռուսաստան

ՌԴ նախագահի որոշմամբ՝ Հաղթանակի օրվա առթիվ երկօրյա հրադադար կհայտարարվի

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի որոշմամբ՝ Հաղթանակի օրվա առթիվ երկօրյա հրադադար կհայտարարվի

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ՝ Ռուսաստանը մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ նման որոշում է կայացրել երկրի նախագահը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի որոշման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 8-9-ը կհայտարարվի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի տոնի պատվին», - հայտարարել է պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ Մոսկվան նույնն է ակնկալում նաև Կիևից։

 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում