Քաղաքականություն

Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի վարչապետ Բրիգիտտե Հաասը

1 րոպեի ընթերցում

Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի վարչապետ Բրիգիտտե Հաասը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում