Հայաստան

Կենդանաբանական այգուց զեբր չի փախել. Մյասնիկյան պողոտայում հայտնված կենդանին զեբրի զոլերով ներկված ավանակ էր

1 րոպեի ընթերցում

Կենդանաբանական այգուց զեբր չի փախել. Մյասնիկյան պողոտայում հայտնված կենդանին զեբրի զոլերով ներկված ավանակ էր

Երևանի կենդանաբանական այգուց որևէ զեբր չի փախել:

«Արմենպրես»-ին այգուց տեղեկացրին, որ զեբրերն այգում են`հանգիստ և անվնաս:«Բարձր գնահատելով կրեատիվությունը, հարկ ենք համարում նշել, որ այս կենդանին իրականում ավանակ է, որին որևէ քաղաքացի ներկել է զեբրի զոլերով։ Չնայած տարածված տեսանյութի շուրջ հումորներին՝ ուզում ենք նաև շեշտել, որ կենդանուն ներկելը և նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին: Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ»,-տեղեկացրին այգուց:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևանի կենդանաբանական այգու զեբրը փախել է և հայտնվել Մյասնիկյան պողոտայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում