Տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով նիստ

4 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդը պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, խորհրդի անդրանիկ նիստը կայացել է «Գործարարության ոլորտում զարգացման նոր հնարավորություններ՝ համագործակցության մեկնարկ» խորագրով։

Նշվում է, որ նորաստեղծ խորհուրդը միավորում է գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական միավորումների ներկայացուցիչներին և անկախ փորձագետներին՝ նպատակ ունենալով ձևավորել համագործակցության արդյունավետ հարթակ՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված համակարգային մոտեցումների մշակման համար։

Նիստը բացել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը։

Բացման խոսքում Պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտել է, որ գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ աշխատակազմի առաջնահերթություններից է 2026 թվականին՝ ընդգծելով նման ինստիտուցիոնալ հարթակի ձևավորման կարևորությունը։

«Գործարարության ոլորտում իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ոչ միայն անհատների իրավունքների երաշխավորման, այլև երկրի տնտեսական կայուն զարգացման հիմնարար նախապայման է։ Խորհուրդը պետք է դառնա համագործակցության գործուն հարթակ՝ ուղղված խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված գործնական առաջարկների ձևավորմանը»,-նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է, որ ոլորտային խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն համատեղ աշխատանքի, գործընկերային վստահելի հարաբերությունների և տարբեր դերակատարների ակտիվ ներգրավման պայմաններում։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվել է Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի դերը՝ որպես կարևոր գործընկեր։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանը և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուստամ Բաքոյանը։ Նրանք կարևորել են համագործակցության այս ձևաչափը և պատրաստակամություն հայտնել աջակցել ոլորտում առկա խնդիրների լուծմանը՝ այդ թվում օրենսդրական նախաձեռնությունների միջոցով։

Նիստի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները և մասնագիտական փորձը՝ անդրադառնալով ոլորտում առկա առանցքային խնդիրներին։

Քննարկումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության գործնական մեխանիզմների կատարելագործմանը։ Մասնակիցները քննարկել են վարչական վարույթի և վարչարարության, քրեական վարույթի, ինչպես նաև աշխատանքային իրավունքի ոլորտներում առկա օրենսդրական և գործնական խնդիրները՝ նախանշելով առաջնահերթ քայլեր։

Ամփոփելով նիստը՝ Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և ընդգծել նման քննարկումների շարունակականության կարևորությունը։

Նիստը եզրափակվել է հետագա համագործակցության ուղղությունների նախանշմամբ։ Ստեղծված հարթակը միտված է դառնալու բաց և ներառական երկխոսության տարածք, որտեղ տարբեր ոլորտների ներկայացուցիչները համատեղ կձևավորեն գործնական լուծումներ՝ ուղղված գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։

 

 

 

Հայերեն

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին

ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

25 տարի ստեղծելով հարմարավետություն․ «Կոնսէլ»-ը նշում է հիմնադրման 25-ամյակը

Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը

Հայաստանում հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ

Մանկության մեղեդիներով մեկնարկեց «Կողբ-Վարդավառ»-ի առաջին օրը

Սուրեն Պապիկյանը հրապարակել է զինծառայողների մարզումների կադրեր «ՏՈՐՔ», «ՄԻՀՐ» և «Ատլանտ» համակարգերով