4 րոպեի ընթերցում
Երևանում ապրիլի 29-ին տեղի է ունեցել հայաստանյան ներդրումային ոլորտի համար նշանակալի իրադարձություն․ ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը հանդես է եկել նոր բրենդի ներքո՝ ROQ Capital։ Ռեբրենդինգի պաշտոնական միջոցառմանը ներկա էին շուրջ 300 գործընկերներ, հաճախորդներ և հյուրեր։
Տարիների ընթացքում «Արմբրոկ»-ը ձևավորել է վստահելի և երկարաժամկետ գործընկերոջ համբավ, հաճախորդների կայուն բազա և առաջատար դիրք հայկական արժեթղթերի շուկայում։ Այս փորձն ու կուտակված մասնագիտական կապիտալը դարձել են այն հուսալի հիմքը, որի վրա կառուցվել է ընկերության զարգացման, մեծ տրանսֆորմացիայի փուլը։Արագ փոփոխվող աշխարհում այս որոշումը շատ բնական էր, քանի որ ֆինանսական շուկաները դառնում են ավելի ճկուն, ավելի տեխնոլոգիական, ավելի բաց, ձևավորվում է նոր ներդրումային մշակույթ, և «Արմբրոկ»-ը պարզապես չէր կարող հետ մնալ այս միտումներից։Այստեղ կարևոր է ընդգծելը, որ ընկերությունն ընտրել է ոչ թե պարզապես փոփոխություններին հետևելու, այլ այդ փոփոխությունները ձևավորելու ճանապարհը։
Այս մեծ տրանսֆորմացիայի հիմքում մի պարզ գաղափար է՝ լինել ավելի ժամանակակից, ավելի հասանելի և ավելի գլոբալ գործընկեր մեր հաճախորդների համար։
Այժմ ընկերությունը հանդես է գալիս նոր բրենդով՝ ROQ Capital, որը խորհրդանշում է ուժ, կայունություն և կապիտալի աճի նոր հնարավորություններ։
Ռեբրենդինգի շրջանակում պահպանվել է ընկերության հիմնական գունային ինքնությունը․ կարմիրը շարունակում է մնալ բրենդի հիմնական գույնը, իսկ շուկաների աճն ու դինամիկան խորհրդանշող ցուլի կերպարը պահպանվել է վիզուալ ինքնության մեջ։ Միևնույն ժամանակ բրենդի վիզուալ լեզուն դարձել է ավելի ժամանակակից, դինամիկ և միջազգային շուկաներին համահունչ։ Ռեբրենդինգի շրջանակում փոփոխություններ են տեղի ունեցել նաև ընկերության խմբի ներսում․ «Արմբրոկ»-ի դուստր ընկերությունը՝ «Գլոքալ» փակ բաժնետիրական ընկերությունը, ևս անվանափոխվել է՝ դառնալով ROQ Funds, և շարունակելու է իրականացնել ֆոնդերի կառավարման գործառույթը՝ զարգացնելով խմբի ակտիվների կառավարման ուղղությունը։
Ռեբրենդինգի հետ միասին ROQ Capital-ը ներկայացրել է նաև մի շարք կարևոր նորություններ.
• Նոր պաշտոնական կայք
Գործարկվել է ընկերության նոր, ժամանակակից վեբկայքը՝ roqcapital.am, որտեղ ներկայացված են ընկերության ծառայությունները, շուկայի հնարավորությունները և ոլորտի նորությունները։
• Նոր ներդրումային հավելված
Շուտով կներկայացվի նաև ժամանակակից ROQ Markets հավելվածը, որը հնարավորություն կտա օգտատերերին արագ, հաշված րոպեների ընթացքում բացել ներդրումային հաշիվ և անմիջապես հասանելիություն ստանալ միջազգային ֆինանսական շուկաներին։ Հավելվածը համալրված է արհեստական բանականության (ԱԲ) նորարարական գործիքներով, որոնք օգնում են օգտատերերին կատարել բազմաթիվ գործողություններ ավելի արագ և oգտատիրոջ համար հեշտ և հարմար միջավայրում։ Մի շարք ինտեգրացիաների շնորհիվ օգտատերերը կստանան եզակի առավելություններ՝ արագ հասանելիություն շուկայի տվյալներին, ներդրումային որոշումների օպտիմալացում և ժամանակակից գործիքների աջակցություն, որպեսզի ներդրումների գործընթացը լինի ոչ միայն արագ, այլև առավել արդյունավետ։
Նոր բրենդի ներքո ROQ Capital-ի գլխավոր առաքելությունն է առաջարկել միջազգային չափանիշներին համապատասխան ներդրումային ծառայություններ և լինել հուսալի գործընկեր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ներդրողների համար։ Ընկերությունը շարունակում է իր ուղին՝ համադրելով բազմամյա փորձը, նորարարությունը և ռազմավարական մոտեցումը՝ ներդրումային ոլորտում ստեղծելով նոր արժեք։