Իրան

Իրանի դեմ պատերազմը մինչև այս պահն ԱՄՆ-ի համար արժեցել է 25 մլրդ դոլար

1 րոպեի ընթերցում

Իրանի դեմ պատերազմը մինչև այս պահն ԱՄՆ-ի համար արժեցել է 25 մլրդ դոլար

Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատերազմը մինչ օրս արժեցել է 25 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նիստին օրենսդիրներին ասել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ՝ բյուջետային ծախսերի վերահսկողի պաշտոնակատար Ջուլս Հերսթը։

Նա նշել է, որ գումարի մեծ մասը ծախսվել է զինամթերքի վրա։

Պենտագոնի ներկայացուցիչը չի մանրամասնել, սակայն, թե ինչ է ներառված այդ ծախսերի գնահատականում և արդյոք այդտեղ հաշվի է առնվել Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում վնասված բազային ենթակառուցվածքների վերակառուցման և վերանորոգման կանխատեսվող ծախսերը։

Reuters-ը նշում է, որ 25 միլիարդ ԱՄՆ դոլարը հավասար է ՆԱՍԱ-ի մեկ տարվա բյուջեին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում