Հայաստան

«Ուժեղ Հայաստան»-ի անունից ընտրակաշառք տալու և հանրահավաքների մասնակցելուն նյութապես շահագրգռելու մեղադրանքով հինգ անձ է ձերբակալվել

2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան»-ի անունից ընտրակաշառք տալու և հանրահավաքների մասնակցելուն նյութապես շահագրգռելու մեղադրանքով հինգ անձ է ձերբակալվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ կից ներկայացնելով նաև համապատասխան ձայնագրություններով տեսանյութ։

Ըստ կոմիտեի՝ բացի այդ, պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:

Հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում