Աշխարհ

Մալիի նախագահը հայտարարել է, որ իշխանությունները լիովին վերահսկում են երկրում տիրող իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Մալիի նախագահը հայտարարել է, որ իշխանությունները լիովին վերահսկում են երկրում տիրող իրավիճակը

Մալիում իրադրությունը գտնվում է իշխանությունների վերահսկողության ներքո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ասիմի Գոիտան ազգին ուղղված ուղերձում։

Պետության ղեկավարն առաջին անգամ է հրապարակային ելույթ ունեցել ապրիլի 25-ից ի վեր, երբ երկրի մի քանի շրջանում սկսվեցին արմատական ​​խմբավորումների համակարգված հարձակումներ։

«Իրադրությունը վերահսկողության տակ է», - ասել է նա։

Գոիտան հավելել է, որ արմատական ​​զինված խմբավորումների դեմ գործողությունը կշարունակվի մինչև դրանց լիակատար ոչնչացումը և երկրի ամբողջ տարածքում անվտանգության հաստատուն վերականգնումը։

Նախագահը նշել է Սահելի պետությունների համադաշնության  (Բուրկինա Ֆասո, Մալի, Նիգեր) համատեղ գործողությունները և այն ջանքերը, որոնք ձեռնարկում են համադաշնության միացյալ ուժերը տարածաշրջանի անվտանգության ապահովման համար։ Գոիտան նաև բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության դերը։ «Ցանկանում եմ նշել մեր գործընկերների, հատկապես Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության բարձր որակը», - ասել է նա։

Նախագահը հայրենակիցներին կոչ է արել չտրվել թշնամական ուժերի կողմից հասարակությունը պառակտելու փորձերին։

Ապրիլի 25-ին կառավարական զորքերը Մալիի միջազգային դաշնակիցների աջակցությամբ հետ են մղել արմատական ​​խմբավորումների բազմաթիվ հարձակումները և կեսօրին մոտ վերականգնել իրադրության վերահսկողությունը:

Հարձակումների հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարար Սադիո Կամարան։

Մալիում գտնվող ռուսական «Աֆրիկյան կորպուսի» շարքում ևս կան զոհեր։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում