Փոխքաղաքապետն այցելել է երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այցելել է Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետարանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, փոխքաղաքապետը շնորհավորել է անվանի նկարչին 85-ամյա հոբելյանի առթիվ՝ հղելով լավագույն բարեմաղթանքները։
Կարևորելով Ռոբերտ Էլիբեկյանի դերն ու արվեստի բնագավառում թողած նշանակալի ժառանգությունը՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի պատվավոր քաղաքացիները մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են։
Կարդացեք հոդվածը` Español