Իրան

Արաղչին Պակիստանի բանակի հրամանատարի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերաբերյալ վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

Արաղչին Պակիստանի բանակի հրամանատարի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերաբերյալ վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերաբերյալ վերջին զարգացումները և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու  հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AL Jazeera-ն։

Արաղչին բարձր է գնահատել Պակիստանի կառավարության, մասնավորապես ֆելդմարշալ Ասիմ Մունիրի դերը հրադադարի հաստատման և պատերազմի ավարտի համար և կիսվել է Իրանի տեսակետներով և նկատառումներով այս հարցի վերաբերյալ։

Իր հերթին, Մունիրը «հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ շարունակելու Պակիստանի միջնորդական ջանքերը մինչև արդյունքի հասնելը»։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադում չի պլանավորում հանդիպումներ անցկացնել ամերիկացի բանակցողների հետ։

Նշվել է, որ նախարար Արաղչին կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում