ՀՀ վարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին և Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման համար կարևոր ժամանակահատվածում։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստան–Ֆրանսիա համագործակցությունը ներկայումս գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնել, որ այն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի։

Երկրի ղեկավարը շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սերտ երկխոսության փաստը՝ միաժամանակ ընդգծել վերջինիս անառարկելի դերը խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը, այդ թվում՝ անվտանգության, վետերանների հետ կապված հարցերում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության և բռնության դեմ պայքարում։

Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահի ջերմ ողջույնները, ընդգծել, որ իր երկիրը շարունակելու է լինել Հայաստանի կողքին՝ բոլոր ուղղություններով, այդ թվում՝  խաղաղության օրակարգի առաջմղման։ Ալիս Ռուֆոն և Օրոր Բերժեն պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու հայաստանյան գործընկերների հետ կապերը և կիսվելու վերոնշյալ ոլորտներում իրենց փորձով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցության շուրջ։

Հայերեն العربية English Français Русский

Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

SpaceX հրթիռի մի հատված, ամենայն հավանականությամբ, բախվել է Լուսնին

Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ կատարվում են խարդախություններ. Կիբեռոստիկանություն

Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը

Հայաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված են ԹՐԻՓՓ նախագծի՝ գետնի վրա սեղմ ժամկետներում իրականացման հարցում

Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրվարույթ

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է N բանակային զորամիավորում