Հայաստան

ՀՀ ԿԸՀ-ում հյուրընկալվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԸՀ-ում հյուրընկալվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության պատվիրակությունը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 23-ին հյուրընկալել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և մաղթել համատեղ արդյունավետ գործակցություն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության ղեկավար Յանես Լենարչիչը հայտնել է, որ դիտորդական առաքելությունը դիտարկելու է ընտրությունների բոլոր փուլերը և միջանկյալ զեկույց է հրապարակելու փաստական տվյալներով։

Այնուհետև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է երկու գնահատողական զեկույց՝ առաջինը ընտրությունների հաջորդ օրը, երկրորդը՝ ընտրություններից մի քանի ամից անց։ Դիտորդական առաքելությունը նախատեսում է ՀՀ գործուղել մինչև 250 կարճաժամկետ և 30 երկարաժամկետ դիտորդ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում