ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են խճուղային հեծանվավազքի կազմակերպման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, հեծանվավազքի կազմակերպման գործում խորհրդատվական աշխատանքներ իրականացնող RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, այլ պատասխանատուներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն ներկայացրել է մանրամասներ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ բազմօրյա հեծանվավազքին նախատեսվում է շուրջ 20 թիմերի փորձառու հեծանվորդների մասնակցություն․ թիմերը կազմված են լինելու յուրաքանչյուրը 6 անդամից: Նապոլի Միկելլեի ներկայացմամբ՝ հեծանվավազքը նախատեսվում է անցկացնել Երևանում, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերում համապատասխան երթուղիներով:

Ներկայացվել է, որ այս ընթացքում միջազգային հեծանվավազքի կազմակերպման ուղղությամբ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ պատասխանատու գերատեսչությունների հետ, այցեր են կազմակերպվել համապատասխան մարզեր, քննարկվել երթուղիները և այլ կազմակերպչական հարցեր: Աշխատանքները շարունակվում են:

Հանդիպմանը քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակին, լոգիստիկ հասանելիությանը, մրցաշարի ընթացքում Հայաստանի բնապատկերները լավագույն ձևով ներկայացնելուն, նախապատրաստական այլ աշխատանքներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է մրցաշարի նշանակությունը Հայաստանում զբոսաշրջության խթանման, մասնավորապես՝ հեծանվային զբոսաշրջության խթանման հարցում, կարևորվել է նաև այն հանգամանքը, որ մրցաշարը կլինի ամենամյա: 

Ամփոփելով քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արդեն իսկ մրցաշարը ներառված է միջազգային օրացույցում և հաստատված է։ Իհարկե, այս պահին արդեն մեր միջազգային գործընկերները կոնկրետ առաջարկներ ունեն երթուղիների վերաբերյալ, որը նաև տեխնիկական ստուգման կենթարկվի իրագործելիության տեսակետից և անհրաժեշտ շտկումներ կարվեն: Մեր նպատակադրումն է, որ մրցաշարը լինի ամենամյա և իհարկե, նաև այս դիտանկյունից, նախ հեծանվային սպորտը Հայաստանում զարգացնելու խթան կլինի, որովհետև այն լայնորեն զարգանում է աշխարհում և մեծ ուշադրության է արժանանում, մանավանդ հիմա, երբ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներն առանձնահատուկ ուշադրության են արժանանում, և հեծանիվն այն ձևերից է, որը կարող է մեզ օգնել, այդ թվում՝ խցանումները հաղթահարելու իմաստով»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատուներին այս իրադարձությունը հնարավոր դարձնելու համար, ընդգծել, որ այս հրաշալի գաղափարի հետագա զարգացումը կապված է նաև կազմակերպման և իրականացման որակից:

Երկրի ղեկավարն ուրախությամբ է արձանագրել, որ արդեն կա որոշում 2029 թվականին հեծանվային սպորտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ինչը ևս նշանակում է, որ Հայաստանը մի շրջափուլ է թևակոխում, որը հեծանվային սպորտի, առողջ ապրելակերպի, ինչպես նաև տուրիզմի զարգացման տեսակետից շատ կարևոր դեր կարող է ունենալ:

Հայերեն العربية Français Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել