Տնտեսություն

Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ

2 րոպեի ընթերցում

Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ

IDBank-ը հայտարարում է միջազգային տեխնոլոգիական հսկա Oracle ընկերության հետ ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:

Այս քայլը նշանակալի շրջադարձային փուլ է IDBank-ի թվային վերափոխման ռազմավարության շրջանակում՝ միտված բանկային ծառայությունների նոր սերնդի ձևավորմանը։ Oracle-ի տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա բանկին էապես բարձրացնել տվյալների մշակման արագությունն ու ճշգրտությունը, ուժեղացնել կիբեռանվտանգությունը և ստեղծել ավելի անհատականացված, ճկուն և ժամանակակից ծառայություններ հաճախորդների համար։

«Մենք կառուցում ենք ապագայի բանկը՝ այսօր։ Oracle-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս կիրառել համաշխարհային լավագույն փորձն ու տեխնոլոգիաները՝ մեր հաճախորդներին առաջարկելով առավել առաջադեմ և անվտանգ լուծումներ», – նշել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Oracle ընկերության հետ համագործակցությունը նաև վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի տեխնոլոգիական աճի և միջազգային շուկաների հետ ինտեգրման մասին՝ բարձրացնելով երկրի դիրքը որպես նորարարական հաբ տարածաշրջանում։

«Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը։ ID Group-ի, և մասնավորապես IDBank-ի հետ մեր համագործակցությունը նմանատիպ ֆորմատով առաջինն է  Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում և նշանավորում է համագործակցության նոր փուլ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության հետագա զարգացմանը։ Ավելի լայն առումով, Oracle-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի շարունակական թվային զարգացմանը՝ ապահով, մասշտաբային տեխնոլոգիաների միջոցով, որոնք նպաստում են նորարարությանը և բարձրացնում գործառնական արդյունավետությունը», - նշել է Oracle-ի ներկայացուցիչը։

IDBank-ը շարունակաբար ներդրում է կատարում նորարարությունների մեջ՝ նպատակ ունենալով վերափոխել բանկային փորձառությունը և սահմանել նոր ստանդարտներ ոլորտում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում