Մերձավոր Արևելք

Qatar Airways-ը վերսկսում է ամենօրյա չվերթները դեպի ԱՄԷ և Սիրիա

1 րոպեի ընթերցում

Qatar Airways-ը վերսկսում է ամենօրյա չվերթները դեպի ԱՄԷ և Սիրիա

Կատարի Qatar Airways ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է մայրաքաղաք Դոհայից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Դուբայ և Շարժա ամենօրյա չվերթների վերսկսման մասին՝ սկսած ապրիլի 23-ից։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով X-ում ավիաընկերության գրառումը։

Մայիսի 1-ից ամենօրյա չվերթներ կսկսեն նաև դեպի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։

Ավելի վաղ Կատարի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (QCAA) հայտարարել էր, որ արտասահմանյան ավիաընկերություններն աստիճանաբար կվերսկսեն իրենց թռիչքները դեպի Կատարի Համադ միջազգային օդանավակայան և այնտեղից թռիչքներ կիրականացնեն տարբեր ուղղություններով։

Կատարի օդային տարածքում թռիչքների սահմանափակումներ և արգելքներ էին սկսվել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում