Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են

1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զինված ուժերը մնում են մարտական գործողություններ մղելու բարձր ​​պատրաստականության վիճակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Ամերիկյան ուժերի գործողություններին նվիրված՝ Կառույցի կայքում հրապարակված տեսանյութում նշվում է, որ զորքերը Իրանի հետ հրադադարի ժամանակն օգտագործում են բարձր պատրաստվածության վիճակում մնալու, վերազինվելու և մատակարարումներն ապահովելու համար։

«Մենք վերազինվում ենք։ Համալրում և ճշգրտում ենք մեր մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։ Աշխարհում չկա այլ բանակ, որը հարմարվում է այնպես, ինչպես մենք։ Հենց դա ենք անում հիմա՝ հրադադարի ժամանակ»,- հոլովակում հնչում է CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի այս հայտարարությունը։

Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ որոշել է երկարաձգել հրադադարն այնքան ժամանակ, մինչև իրանցիները կներկայացնեն իրենց առաջարկը և քննարկումները որոշակի ավարտ կունենան։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի, իսկ ամերիկյան զինվորականները կմնան պատրաստ վիճակում։

 

Հայերեն Русский

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով