Մերձավոր Արևելք

ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար

2 րոպեի ընթերցում

ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Իրանի շուրջ զարգացումներն ու պատերազմը Մերձավոր Արևելքում մարտահրավեր է միջազգային իրավունքի համար, և այժմ առավել քան երբևէ կարևոր է հետևել և պահպանել միջազգային իրավունքը, քանի որ հակառակ պարագայում իրավիճակը կհանգեցնի քաոսի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոշտան հայտարարել է Հունաստանում անցկացվող «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակներում՝ անդրադարձ կատարելով Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ ծավալվող իրադարձություններին, ինչպես նաև դրանց հետևանքով Եվրոպային սպառնացող էներգետիկ ճգնաժամին։

Կոշտան շեշտել է, որ այժմ աշխարհն ապրում է մարտահրավերներով լի մի ժամանակաշրջանում, որտեղ մարտահրավերներն ուղղված են առաջին հերթին միջազգային իրավունքի դեմ։

«Մենք ապրում ենք մարտահրավերներով լի ժամանակահատվածում․ Իրանի շուրջ զարգացումներն ու պատերազմը Մերձավոր Արևելքում մարտահրավեր է միջազգային իրավունքի համար։ Առավել քան երբևէ կարևոր է հետևել և պահպանել միջազգային իրավունքը, քանի որ հակառակ պարագայում դա կհանգեցնի քաոսի, իսկ մենք պետք է քաոսից խուսափենք»,-ընդգծել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

Որպես Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի հաջորդ սպառնալիք ու մարտահրավեր՝ Անտոնիու Կոշտան առանձնանշել է տնտեսական գործոնը։

«Ակնհայտ է, որ Հորմուզի նեղուցի փակումը մեր տնտեսության համար հսկայական ռիսկ է։ Հակամարտության հենց սկզբից Եվրոպական միությունը կողմերին կոչ է արել առաջին հերթին նվազեցնել լարվածությունը՝ հարցերի կարգավորումը թողնելով դիվանագիտությանը»,-նշել է ԵԽ նախագահը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում