ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղարի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բանգկոկում հանդիպել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ESCAP-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հետագա խորացման շուրջ, այդ թվում՝ տրանսպորտի և թվային կապակցվածության ուղղություններով։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փորձի և գիտելիքի փոխանակման, ինչպես նաև կարողությունների զարգացման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ի գործադիր քարտուղարի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի առաջնահերթությունները տարածաշրջանային կապակցվածության խթանման ուղղությամբ՝ որպես խաղաղության և կայունության ապահովման, տնտեսական աճի խթանման, դիմակայունության ամրապնդման և սոցիալական զարգացման կարևոր գործոն։ Հարավային Կովկասի տարանցիկ և լոգիստիկ ներուժի լիարժեք իրացման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ և դրա շրջանակներում Հայաստանի և ESCAP-ի միջև համագործակցության և համատեղ նախաձեռնությունների հեռանկարների վերաբերյալ:

Հայերեն English Español فارسی Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA