Մադյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որը շուտով կստանձնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ պաշտոնանկ կանի նախագահ Տամաշ Շույոկին և մի շարք այլ պաշտոնատար անձանց, եթե նրանք կամավոր չթողնեն իրենց պաշտոնները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում:

«Մինչև մայիսի 31-ը Օրբանի խամաճիկները կարող են կամավոր կերպով հեռանալ իրենց պաշտոններից։ Սա վերաբերում է Հունգարիայի նախագահին, Գերագույն դատարանի նախագահին, Արդարադատության գործերի ազգային վարչությանը, Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին», - գրել է նա։

Մադյարը հավելել է, որ խորհրդարանական ընտրություններում հունգար ժողովուրդը «քվեարկել է քաղաքական լիարժեք փոխակերպման օգտին»։

«Եթե այս պաշտոնյաները մինչև մայիսի 31-ը կամավոր կերպով չհեռանան, ապա միլիոնավոր հունգարացիներից ստացած մանդատի հիման վրա մենք նրանց կհեռացնենք պաշտոնից», - հավելել է Մադյարը։

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ին։ Ընտրությունների արդյունքներով «Տիսա» կուսակցությունը Հունգարիայի խորհրդարանում ստանում է 141 տեղ, իսկ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես-Քրիստոնեադեմոկրատական ​​ժողովրդական կուսակցություն» դաշինքը՝ 52 մանդատ։

Եվրոպա

Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում

Հայերեն Русский

Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը