Երևան

Երևանում խանութ-սրահ է փլուզվել․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Երևանում խանութ-սրահ է փլուզվել․ կան տուժածներ

Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 20-ին ժամը 13։18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելքումովի փողոցում գտնվող խանութ-սրահներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փլուզումը տեղի է ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահում։ Առաջին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորն ընկել է նկուղային հարկ․ երկու քաղաքացիներ տուժել են, տեղափոխվել են բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում