Եվրոպա

Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության

1 րոպեի ընթերցում

Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության

Իսպանիան չի պատրաստվում մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Նրա կարծիքով՝ «Հորմուզը պետք է կրկին դառնա ազատ, անվտանգ և անվճար» տարանցիկ ուղի ցանկացած երկրից ցանկացած նավի համար՝ առանց խտրականության։ «Մենք չենք մասնակցի Հորմուզում ոչ մի կարգի ռազմական գործողության», - վստահեցրել է դիվանագետը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նախարարը կրկին արտահայտվել է Իսրայելի հետ ԵՄ ասոցացման շուրջ համաձայնագրի դադարեցման օգտին։ «Եվրամիությունը կարող է միայն փոխգործակցել այն երկրների հետ, որոնք ժողովրդավար են և հարգում են մարդու հիմնարար իրավունքները», - հավելել է Ալբարեսը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում