Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանում վնասելու համար
2 րոպեի ընթերցում

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը ամոթալի է անվանել Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը վնասելու փաստը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ում արված գրառման մեջ նա մասնավորապես նշել է. «Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից քրիստոնեական կրոնական խորհրդանիշի վնասումը լուրջ և ամոթալի է։
The damaging of a Christian religious symbol by an IDF soldier in southern Lebanon is grave and disgraceful.
— Gideon Sa'ar | גדעון סער (@gidonsaar) April 20, 2026
I commend the IDF for its statement,
for condemning the incident, and for conducting an investigation into the matter. I’m confident that the necessary strict measures…
Ես բարձր եմ գնահատում Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը միջադեպը դատապարտելու և այս հարցի առնչությամբ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Վստահ եմ, որ այս տգեղ արարքը կատարողի նկատմամբ կձեռնարկվեն անհրաժեշտ խիստ միջոցներ»։
Նախարարի խոսքով՝ «այս ամոթալի գործողությունը լիովին հակասում է Իսրայելի արժեքներին»։
«Իսրայելը մի երկիր է, որը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները, և պաշտպանում է հավատքների միջև հանդուրժողականությունն ու հարգանքը։
Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի համար յուրաքանչյուր քրիստոնյայից, ում զգացմունքները վիրավորվել են»,- նշել է նա։
Արձանը, որը մուրճի օգնությամբ վանդալզիմի է ենթարկել իսրայելցի զինվորը, գտնվում է հարավային Լիբանանի Դեբել քրիստոնեական գյուղում՝ Իսրայելի հետ սահմանի մոտակայքում։
Իսրայելի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ միջադեպը հետաքննվում է Իսրայելի բանակի հրամանատարության կողմից։
«Համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ներգրավված անձանց դեմ», - ասվում է հայտարարության մեջ։ Նաև նշվել է, որ բանակը համագործակցում է համայնքի հետ՝ «արձանն իր տեղում վերականգնելու համար»։