Իրան

Իրանում հայտնել են օդանավակայանների ենթակառուցվածքների 95%-ի անվնաս լինելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտնել են օդանավակայանների ենթակառուցվածքների 95%-ի անվնաս լինելու մասին

Իրանի օդանավակայանների ենթակառուցվածքների մոտ 95 տոկոսը ավելի քան մեկ ամիս տևած ռազմական գործողություններից հետո անվնաս է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իրանական Fars  գործակալությանը հայտնել է երկրի Ավիաընկերությունների ասոցիացիայի քարտուղարը։

Նա հայտնել է, որ անցնող շաբաթների ընթացքում լրջորեն վնասվել է առավելագույնը 20 ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ Իրանը պատրաստվում է վերաբացել իր օդային տարածքը առևտրային չվերթների համար։

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է հաստատվել ապրիլի 8-ին։

Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում