Տնտեսություն

ՀԷՑ-ը 4.1 մլրդ դրամ է ուղղել պետական բյուջե

1 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ը 4.1 մլրդ դրամ է ուղղել պետական բյուջե

Հայաստանի էլեկտրական ցանցերը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ՝ որպես շահութահարկի գծով վճարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀԷՑ ղեկավարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

«Եվս 2,4 մլրդ ՀՀ դրամ կվճարենք մինչև տարեվերջ (ըստ՝ կարգի)։ Արդյունքում 2026 թվականի ֆինանսական տարում ՀԷՑ-ի շահութահարկի գծով վճարումները պետական բյուջե կկազմեն շուրջ 6,5 մլրդ ՀՀ դրամ»,- գրել է Պետրոսյանը:

Ռոմանոս Պետրոսյանը հավելել է, որ 2021-ից 2024 թվականներին ՀԷՑ-ը ռեզիդենտի շահութահարկի գծով որևէ վճարում պետական բյուջե չէր իրականացրել, միայն անցյալ տարի շուրջ 185 մլն ՀՀԴ վճարվել էր որպես շահութահարկի գծով կանխավճար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում