ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննարկվել են 2027-2029 թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027-ի բյուջետային հայտի նախագծերը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N8-Ա որոշմամբ հաստատված համապատասխան ժամանակացույցի շրջանակներում, սահմանված կարգով նախապես հրապարակված հայտարարության համաձայն, 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027 թվականի բյուջետային հայտի նախագծերը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկելու նպատակով,   ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2027 թվականի համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագրին ու դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող միջոցառումներին և դրանց կատարման արդյունքը բնութագրող՝ կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին։

Անդրադառնալով հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը նմանօրինակ ձևաչափով քննարկելու կարևորությանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանն ընդգծել է, որ կառույցն իր գործունեության մեջ առաջնորդվում է թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներով՝ այս համատեքստում հատկապես կարևորելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ շարունակական հանդիպումներն ու շփումները։ Կոմիտեի նախագահի տեղակալն իր խոսքում կարևորել է բյուջետային գործընթացը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկելուն ուղղված՝ պետական քաղաքականության այս առաջնահերթությունը, որի արդյունքում տվյալ ասպարեզում կայացվող որոշումներում հնարավոր է դառնում ապահովել հանրության շրջանում ձևավորվող կարծիքներն ու դիրքորոշումները։

Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը ներկայացրել է 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով պետական բյուջեից ակնկալվող ֆինանսական միջոցների չափաքանակները, մանրամասնել ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման նպատակով առաջարկվող ծախսային ուղղությունները։ Կոմիտեի գլխավոր քարտուղարը մանրամասնել է ըստ տարիների նախատեսվող բյուջետային հատկացումների համամասնությունների տրամաբանությունը և վերջինի հիմքում դրված գերակայությունները։

Հանդիպման շրջանակներում համակողմանիորեն անդրադարձ է կատարվել 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027 թվականի բյուջետային հայտի հիմքում դիտարկվող արդյունքային ցուցանիշներին, որոնց ցանկում, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների, պարբերաբար ներառվում են նաև քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկները: 

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանն իր գոհունակությունն է հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի և քաղհասարակության միջև համագործակցության, ինչպես նաև դրա շրջանակներում կառուցողական քննարկումներ ունենալու համար՝ ընդգծելով, որ բյուջետային քննարկումների տարբեր փուլերում Կոմիտեն շարունակաբար կարևորել է հիշյալ հասարակական կազմակերպության կողմից ներկայացրած առաջարկները՝ դրանց մի մասը ներառելով արդյունքային ցուցանիշների հատվածում:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը