Քաղաքականություն

Ֆրանսիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Ֆրանսիայի Բանյո քաղաքում՝ «Կիրովական պուրակում» տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հուշաքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Բանյոյի քաղաքապետ Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը, Օ-դե-Սեն դեպարտամենտի, Բանյոյի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Ելութներով են հանդես եկել քաղաքապետ Էլեն Սիլիերը և դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում