Չինաստանն աշխարհում առաջին տեղում է ատոմակայանների հզորությամբ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) ընդհանուր  հաստատված հզորությունը հասել է 125 միլիոն կՎտ-ի։ Այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է աշխարհում առաջին տեղը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Չինաստանի ատոմային էներգիայի ասոցիացիայի «2026 թվականին Չինաստանի միջուկային էներգետիկայի զարգացման մասին զեկույցում» (Կապույտ գիրք):

Զեկույցի համաձայն՝ Չինաստանում առևտրային շահագործման մեջ է գտնվում ատոմակայանների 60 բլոկ: Կառուցման փուլում է ևս 36 բլոկ, դրանց բաժին է ընկնում կառուցվող միջուկային ռեակտորների համաշխարհային ընդհանուր քանակի կեսից ավելին: Բացի այդ, 16 բլոկ ստացել է կառավարության հավանությունը և սպասում է աշխատանքը սկսելուն:

Զեկույցում նշվում է, որ 2026 թվականին Չինաստանն արդեն սկսել է երկու նոր էներգաբլոկների շինարարությունը, իսկ մինչև տարեվերջ պլանավորում է շահագործման հանձնել յոթ կայանք:

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից