Չինաստանն աշխարհում առաջին տեղում է ատոմակայանների հզորությամբ
1 րոպեի ընթերցում

Չինաստանում ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) ընդհանուր հաստատված հզորությունը հասել է 125 միլիոն կՎտ-ի։ Այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է աշխարհում առաջին տեղը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Չինաստանի ատոմային էներգիայի ասոցիացիայի «2026 թվականին Չինաստանի միջուկային էներգետիկայի զարգացման մասին զեկույցում» (Կապույտ գիրք):
Զեկույցի համաձայն՝ Չինաստանում առևտրային շահագործման մեջ է գտնվում ատոմակայանների 60 բլոկ: Կառուցման փուլում է ևս 36 բլոկ, դրանց բաժին է ընկնում կառուցվող միջուկային ռեակտորների համաշխարհային ընդհանուր քանակի կեսից ավելին: Բացի այդ, 16 բլոկ ստացել է կառավարության հավանությունը և սպասում է աշխատանքը սկսելուն:
Զեկույցում նշվում է, որ 2026 թվականին Չինաստանն արդեն սկսել է երկու նոր էներգաբլոկների շինարարությունը, իսկ մինչև տարեվերջ պլանավորում է շահագործման հանձնել յոթ կայանք: