«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից բերման ենթարկված 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը
1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Ապրիլի 16-ին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հաղորդագրություն և փաստը ներկայացնող ձայնագրություն էր տարածել։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք։