Տուրիզմ

Հայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026 թվականի զբոսաշրջային ուղղություն

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026 թվականի զբոսաշրջային ուղղություն

Կիպրոսի ճամփորդական գրողների և լրագրողների միությունը Հայաստանին է շնորհել «2026 թվականի զբոսաշրջային ուղղություն» մրցանակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կիպրոսում Հայաստանի դեսպանատունը։

Մրցանակի շնորհման միջոցառմանը մասնակցել են պաշտոնատար անձինք, դիվանագիտական կորպուսի անդամներ, զբոսաշրջային գործակալությունների և ճամփորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, բլոգերներ, ինֆլուենսերներ և այլք։

Տեսա և տեղեկատվական նյութերի միջոցով հյուրերին համապարփակ ներկայացվել են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային ներուժը, հայկական ավանդական խոհանոցը։ Կազմակերպվել է հայկական գինիների և այլ խմիչքների համտես, որի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու դրանց յուրահատուկ համային առանձնահատկություններին։

Դեսպան Իննա Թորգոմյանը կարևորելով մրցանակի շնորհումը՝ շնորհակալություն հայտնել բարձր գնահատականի համար։ Նա նշել է, որ սա կարևոր հնարավորություն է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մրցունակությունը ներկայացնելու համար։

Մշակութային ծրագիրը ամբողջացվել է կիպրահայ հայտնի երգիչ Հովիկի երաժշտական կատարմամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում