Միացյալ Նահանգները 13 հազար հատուկ ԱԹՍ-ներ են գնել Իրանի հետ հակամարտության սկսվելուց հետո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ պատերազմում ներգրավվելուց հետո գնել են Merops տեսակի 13 հազար անօդաչու թռչող սարքեր, որոնք կիրառվում են հակառակորդի հրթիռները կամ թռչող սարքերը «որսալու» համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հարցերով կոմիտեում լսումների ընթացքում հայտնել է ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դանիել Դրիսկոլը։

«Հակամարտության սկսվելուց մոտավորապես 8 օր անց կարողացանք ձեռք բերել այն, ինչի մասին խոսել էր Լանիվը (խմբ․ ԱՄՆ ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալ Քրիստոֆեր Լանիվը)՝ այդ 13 հազար Merops անօդաչու թռչող սարքերը, որոնք պարզապես անհավանական են։ Հիմա դրանց մեկ հատը արժե մոտ 15 հազար դոլար։ Ենթադրում ենք, որ արտադրության ծավալների աճին զուգահեռ դրանց գինը կնվազի՝ իջնելով 10 հազար դոլարից ցածր, և մենք կկարողանանք խոցել իրանական Shahed անօդաչու թռչող սարքերը, որոնց գինը 30-50 հազար դոլար է։ Սա պարզապես հիանալի է, քանի որ մեզ դնում է արժեքի կորի ճիշտ հատվածում»,- նշել է Դրիսկոլը։

Merops-ը ԱԹՍ-ներին հակազդելու համակարգ է, որը մշակում է կալիֆոռնիական Project Eagle ընկերությունը։ Այն նախատեսված է Shahed-ի կարգի՝ ավելի խոշոր  անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։ Merops-ը առաջին անգամ օգտագործել են Ուկրաինայի զինված ուժերը՝ 2024 թվականին։ Այս համակարգերն իրենց արևելյան սահմաններին տեղակայում են Լեհաստանը և Ռումինիան, իսկ Դանիան հայտարարել է գնելու մտադրության մասին։

Հայերեն Русский

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով