Տնտեսություն

Հայաստանում 5 նոր ջրամբար կկառուցվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 5 նոր ջրամբար կկառուցվի

Հայաստանում 2025 թվականին խմելու ջրի կորուստները կրճատվել են՝ հասնելով 51.9 տոկոսի՝ 2024 թվականի 61 տոկոսի համեմատ, ոռոգման ջրի կորուստները կազմել են 44.3 տոկոս՝ 2024 թվականի 45.5 տոկոսի համեմատությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը հավելել է, որ Հայաստանում 5 ջրամբարի կառուցման ծրագիրը Հանրային ներդրումային կոմիտեում  հավանության է արժանացել, նախագծերն արդեն պատրաստ են, առաջիկայում կսկսվի մրցութային գործընթացը։ «Խոսքն Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիճքի և Արթիկի ջրամբարների կառուցման մասին է»,- մանրամասնել է Դավիթ Խուդաթյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում