Երևան

Երևանում Ղազար Փարպեցու փողոցում երթևեկության կազմակերպումը կփոխվի

1 րոպեի ընթերցում

Երևանում Ղազար Փարպեցու փողոցում երթևեկության կազմակերպումը կփոխվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ղազար Փարպեցու փողոցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցի – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի:

Ղազար Փարպեցի փողոց 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցի – Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում