Դեբեդ գյուղում կիրականացվի «Թարմ օդ» արտ-ռեզիդենսի ծրագիրը. կկազմակերպվի լուսանկարչական ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Դեբատուն» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ ապրիլի 15–25-ը Լոռու մարզի Դեբեդ գյուղում կիրականացվի «Թարմ օդ» արտ-ռեզիդենսի ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է ձևավորել ստեղծագործական և մասնագիտական համագործակցության միջավայր, որտեղ լուսանկարիչները հնարավորություն կունենան մշակելու և իրականացնելու իրենց լուսանկարչական նախագծերը, ուսումնասիրելու և բացահայտելու հայկական մշակույթը, փոխանակվելու մասնագիտական գիտելիքներով և ընդլայնելու միջմշակութային կապերը։

Միևնույն ժամանակ, ծրագիրը նպատակ ունի խթանել Լոռու մարզի, հատկապես Դեբեդ համայնքի մշակութային կյանքը՝ ստեղծագործական համագործակցության և համայնքային հանդիպումների միջոցով։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն անհատական լուսանկարչական նախագծերի վրա, կմասնակցեն շրջայցերի դեպի Լոռու մարզի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև պանելային քննարկումների՝ հայ մենթորների մասնակցությամբ։ Կկազմակերպվեն նաև հանդիպումներ գյուղի երիտասարդների և բնակիչների հետ։

Օտարերկրյա լուսանկարիչների մասնակցության համար հայտարարված բաց կանչին ներկայացվել է 53 հայտ, որոնցից վերջնական փուլում ընտրվել է 8-ը հետևյալ երկրներից՝ Ավստրալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Մոլդովա, Նիդեռլանդներ, Իտալիա և Գերմանիա։ Ծրագրին մասնակցում են նաև երկու հայաստանցի լուսանկարիչներ։

Ծրագրի ավարտին կկազմակերպվի լուսանկարչական ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ռեզիդենսի ընթացքում մասնակիցների ստեղծած լավագույն աշխատանքները։ Մասնակիցները նաև իրենց սոցիալական հարթակներում կկիսվեն ծրագրի ընթացքով՝ հրապարակելով պատմություններ, տեղեկատվական գրառումներ և կարճ հոլովակներ ստեղծագործական գործընթացի մասին։

Նախագծի գործընկերն է «Զարգացման սերմեր» ՀԿ-ն. անցկացման վայր՝ Լոռու մարզ, Դեբեդ գյուղ, «Դեբատուն» հյուրատուն:

Հայերեն

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ նախագահը մի շարք ընկերությունների կապարակնքումները բացատրել է ապացույցների պահպանման և գույքագրման անհրաժեշտությամբ