ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։ 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ հաստատված սերտ, կայուն և արդյունավետ համագործակցությունն՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, զինված ուժերում իրավունքների պաշտպանության, սոցիալական իրավունքներին, առողջության պահպանման իրավունքին և մի շարք այլ ոլորտներին առնչվող։ 

Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԻՊ-ին առընթեր գործող խորհուրդների կարևորությունը, որոնցում ներգրավված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարի կարևորությանը` հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Պաշտպանը մտահոգություն է հայտնել տարբեր հիմքերով խտրական և ատելության խոսքի տարածման առնչությամբ՝ նշելով, որ նման երևույթները հատկապես ակտիվանում են նախընտրական ժամանակահատվածում և պետք է պատշաճ հասցեավորվեն։

Անդրադարձ է կատարվել նաև «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին և ոլորտում առկա մարտահրավերներին։

Պաշտպանը կարևորել է օրենքի շուտափույթ ընդունման ու ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ հզորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այդ նպատակով պետության կողմից բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների տրամադրման կարևորությունը՝ մանդատը լիարժեքորեն իրականացնելու նպատակով։

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը և նախանշել են փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները։

Հայերեն Español فارسی

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին

Իսպանիայում գնացքների բախման միջադեպում դերակատարում է ունեցել ազդանշանի խափանումը. Reuters

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը

Երևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի՝ խաղաղությանը վնասող հայտարարություններին նույն կերպ պատասխանելը սխալ է համարում

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի