Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում Գեղարքունիքի մարզի աշակերտներն արժանացել են 12 դիպլոմի և 5 գովասանագրի

1 րոպեի ընթերցում

 Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում Գեղարքունիքի մարզը ձեռք է բերել 12 դիպլոմ և 5 գովասանագիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլին Գեղարքունիքի մարզում  մասնակցել են  հանրակրթական 116 դպրոցների 9596 աշակերտ, որոնցից, 16 առարկաների մասով, մարզային փուլ երաշխավորվել և մասնակցել են 956 աշակերտ։

2026 թվականի փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզից հանրապետական փուլ երաշխավորված 82 աշակերտից օլիմպիադային մասնակցել են 68-ը, առանց ՆԶՊ առարկայի արդյունքների, որի հանրապետական փուլը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 25-26-ին:

2026 թվականին տեղի ունեցած դպրոցականների առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթած և դիպլոմներով պարգևատրված աշակերտները կարժանանան անվանական կրթաթոշակի:

Խոսրով  Խլղաթյան

 

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին