Պատգամավորն առաջարկում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատիժները

2 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին տարիներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը զգալի աճ են գրանցել, և դրանց կանխարգելման համար անհրաժեշտ է կիրառել պատժի խստություն և անխուսափելիություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում։

«Առաջարկում եմ խստացնել պատիժները այն դեպքերում, երբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, օրինակ՝ «Տելեգրամ» հարթակով։ Այդպիսի հանցագործությունների համար նախատեսվող պատիժը 3-6 տարվա փոխարեն առաջարկվում է սահմանել 4-8 տարվա ազատազրկում։

Բացի այդ, առաջարկում եմ ավելի խիստ պատիժ սահմանել նաև անչափահասների ներգրավմամբ կամ նրանց նկատմամբ նման հանցագործություններ կատարելու դեպքում․ գործող 3-6 տարվա փոխարեն նախատեսվում է 6-12 տարվա ազատազրկում»,- ասաց Սարգսյանը։

Սարգսյանը նաև նշեց, որ քննարկումների ընթացքում պատրաստվում է առաջարկել լրացուցիչ խստացումներ՝ մասնավորապես առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության համար մինչև 20 տարվա ազատազրկում սահմանելու վերաբերյալ։

Պատգամավորը անդրադարձել է նաև միջազգային փորձին՝ ընդգծելով, որ մի շարք երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կիրառվում են առավել խիստ պատիժներ՝ մինչև ցմահ ազատազրկում, իսկ որոշ երկրներում՝ նաև մահապատիժ։

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ նախաձեռնության նպատակը քաղաքացիներին երկարաժամկետ ազատազրկման ենթարկելը չէ, այլ կանխարգելիչ ազդեցության միջոցով հանցագործությունների թվի նվազեցումը։

Հայերեն

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը