Իսակովի պողոտան ապրիլի 14-ին Արմավիրից Երևան ուղղությամբ կփակվի․երթևեկությունը կլինի միակողմանի
1 րոպեի ընթերցում

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարության Ճանապարհային դեպարտամենտից՝ հավելելով, որ այս ուղղությամբ երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։
«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,-նշված է դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։