Իրան

Եվրահանձնաժողովը կառաջարկի օգտագործել ԵՄ-ի նավթի պաշարները. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը կառաջարկի օգտագործել ԵՄ-ի նավթի պաշարները. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի օգտագործել Եվրամիության նավթի պաշարները՝ էներգետիկ ճգնաժամի պայմաններում գնի վրա ազդելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի օգտագործել ԵՄ-ի նավթի պաշարները՝ գնի վրա ազդելու համար», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։

Իրանի դեմ պատերազմը հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակման։ Նեղուցը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների հիմնական երթուղին է։ Նեղուցի շրջափակման ֆոնին աշխարհի երկրների մեծ մասում դիտվում է վառելիքի գների աճ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում