Իրան

Իրանական նավահանգիստների շրջափակումը հակառակ արդյունք կտա. Ղալիբաֆ

2 րոպեի ընթերցում

Իրանական նավահանգիստների շրջափակումը հակառակ արդյունք կտա. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձել է Իրանի դեմ ծովային շրջափակման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին՝ նշելով, որ նման գործողություններն, ի վերջո, կհանգեցնեն նրան, որ ամերիկացիները կարոտով կհիշեն բենզինի համար 4-5 դոլար վճարելու օրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին Ղալիբաֆը նշել է X-ում գրառման մեջ։

Նա մերժել է Թրամփի սպառնալիքներն Իրանի դեմ ծովային շրջափակման մասին՝ ընդգծելով, որ նման միջոցառումները հակառակ արդյունք կտան։

«Վայելեք ներկայիս մղման ցուցանիշները։ Այսպես կոչված «շրջափակման» դեպքում շուտով դուք կարոտով կհիշեք 4-5 դոլար արժողությամբ բենզինը», - ասել է նա՝ դիմելով ամերիկացիներին։

Գրառմանը կից հրապարակվել է քարտեզի լուսանկար, որի վրա նշված են Սպիտակ տան մոտ գտնվող բենզալցակայաններում բենզինի գները։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերն ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։

Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից միջազգային ջրերում նավերի նկատմամբ սահմանափակումները անօրինական են և «համարժեք են ծովահենության», և որ Իրանը վճռականորեն կներդնի «մշտական ​​մեխանիզմ»՝ նեղուցը վերահսկելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում